ՄՌՏ որակի չափանիշները

1. ՄՌՏ բժիշկ-ռադիոլոգի պրոֆեսիոնալ հատկանիշները
Թեպետ ՄՌՏ հետազոտություն անցած պացիենտին կարող է տրվել ժապավեն, տպագրություն` թղթի վրա, և անգամ` լազերային սկավառակ, որի մեջ կարող է լինել ամբողջական հետազոտությունը, այնուամենայնիվ բուժող բժշկի համար առաջնային է բժիշկ-ռադիոլոգի գրած եզրակացությունը: Բոլոր բուժող բժիշկներն այս կամ այն աստիճան ծանոթ են ռադիոլոգիական պատկերներին, սակայն ՄՌՏ պատկերները խիստ տարբերվում են ՀՏ և ռենտգենյան պատկերներից: Այդ տարբերությունը այն է, որ մեթոդներում կիրառվում են սկզբունքորեն տարբեր ֆիզիկական օրենքներ: ՄՌ-տոմոգրաֆներն ունեն տարբեր ալգորիթմներ, որոնցով ընդունում են ռադիոհաճախական ազդանշանները, և տարբեր սկզբունքներ մաթեմատիկական հաշվարկների համար, որոնք հնարավորություն են տալիս ստանալ տարբեր օրգանների իրարից տարբեր պատկերներ:
Օրինակ` T1 և T2 ռեժիմների ժամանակ ճարպը սպիտակ է, իսկ  STIR և FS ռեժիմներում` սև: Հեղուկները T2-ի ժամանակ սպիտակ են, իսկ T1 ռեժիմում` սև:
Իհարկե, ՄՌ-պատկերներ կարդալը ծայրահեղ բարդ է, նույնիսկ կայացած, մեծ փորձով ռադիոլոգները սովորում են մի քանի տարի, որպեսզի ստանան ՄՌՏ մասնագիտացում: Հատկապես այդ պատճառով, որ ՄՌՏ ախտորոշման որակի չափանիշները դիտարկելիս բժիշկ-ռադիոլոգի պրոֆեսիոնալիզմն առաջնային է:

2. ՄՌՏ սարքավորումները
Հասկանալի է, որ ՄՌՏ բժիշկ-ռադիոլոգի գլխավոր գործառույթն ստացված պատկերների մեկնաբանումն է: Մեկնաբանման որակից կախված է հետազոտության ինֆորմատիվությունը, իսկ ՄՌ-տոմոգրաֆների որակը կախված է մի քանի հանգամանքներից: Առաջին հերթին, իհարկե, տոմոգրաֆի մագնիսական դաշտի լարվածությունն է: Բնական է, որ բարձրադաշտ ՄՌՏ-ով ստացված պատկերներից բժիշկ-ռադիոլոգն ավելի շատ ինֆորմացիա կստանա մեկնաբանման համար, քան ցածրադաշտից: Բարձրադաշտ ՄՌՏ թույլ է տալիս հետազոտություն իրականացնել մինչև 1 մմ շերտերով` ի տարբերություն ցածրադաշտի 5-6-ի: Ոչ պակաս կարևոր գործոն է ՄՌՏ տեխնիկական վիճակը: Գաղտնիք չէ, որ նման բարդ կառուցվածք ունեցող տեխնիկան շահագործելը ծանր աշխատանք է: Պահանջվում են զգալի գումարներ ոչ միայն տեխնիկական սպասարկման համար, այլ նաև` ընթացիկ ծախսերի: Սա այն դեպքն է, երբ տեխնիկան աշխատունակ վիճակում պահելը բավարար չէ: ՄՌՏ մշտական օգտարծելու համար պահանջվում է ամենամսյա ծրագրային կարգավորում հավասարաչափ մագնիսական դաշտ, ինչպես նաև մեխանիկական կարգավորումներ մագնիսական դաշտի համասեռությունը պահելու համար: Այս ամենը ապահովելը պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ, որին ոչ միշտ են պատրաստ ախտորոշիչ կենտրոնները:

3. ՄՌՏ ծրագրային ապահովումը
ՄՌՏ որակի վրա ազդող երրորդ կարևոր հանգամանքը ծրագրային փաթեթն է, որոը բժիշկ-ռադիոլոգի կամ օպերատորի տնօրինման տակ է:
Նշված հատվածի հետազոտության ժամանակ, բացի ստանդարտ գործողություններից, բժիշկ-ռադիոլոգը պարտավոր է անհատական մոտեցում ցույց տալ, որը կախված է ուղեգրող բժիշկի ցուցումներից, անամնեզից և այլ հանգամանքներից, որոնք մոտավոր կողմնորոշում կտան հիվանդության վերաբերյալ: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի, որի ժամանակ ստացվում են շերտեր և հետո վերածվում տարածական պատկերների, միայն համակարգչային վերամշակումների հետևանքով, ՄՌՏ հետազոտության ժամանակ ի սկզբանե ստացվում են եռաչափ պատկերներ, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հետազոտվող հատվածի ճշգրիտ ուսումնասիրման համար:
Տարբեր կլինիկաներում տարբեր են տվյալ ծրագրերի քանակները: ՄՌՏ արտադրող ընկերությունները (Siemens, Philips, Toshiba և այլն) ստանդարտ փաթեթեներում տեղադրում են սահմանափակ քանակությամբ ծրագրեր, իսկ մնացած ծրագրերը վաճառում են (մի քանի հազար եվրո): Այդ պատճառով նույն հետազոտությունը տարբեր կլինիկաներում կարող են խիստ տարբերվել իրարից, նույնիսկ նույնանուն տոմոգրաֆներով:
Վերջին հաշվով արված հետազոտության որակը գնահատում է բուժող բժիշկը:  Մարդու և տեխնիկայի համատեղ աշխատանքը պետք է օգնի բուժող բժշկին` արագ ու ճիշտ դնել վերջնական ախտորոշում  և նշանակել արդյունավետ բուժում:


Բարձրադաշտ և ցածրադաշտ ՄՌՏ

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆների գլխավոր որակական հատկանիշը մագնիսական դաշտի լարվածությունն է: Մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը Տեսլան է: Ըստ այդմ ՄՌ-տոմոգրաֆները բաժանվում են երեք մեծ խմբի՝ ցածրադաշտ, բարձրադաշտ և գեր-բարձրադաշտ: Որքան բարձր է մագնիսական դաշտը այնքան ավելի որակով են ստացված պատկերները և հետևաբար բժշկական տեսանկյունից ավելի ինֆորմատիվ:

Մինչև 1 Տեսլա հզորություն ունեցող տոմոգրաֆները համարվում են ցածրադաշտ և շատ քիչ գործացություն ունեն ժամանակակից բժշկության մեջ ստացված պատկերների շատ ցածր որակի պատճառով: 1 Տեսլա և ավել տոմոգրաֆները համարվում են բարձրադաշտ: Ներկայումս ամենաշատ կիրառվող ՄՌ տոմոգրաֆները 1,5 Տեսլա հզորություն ունեն, քանի որ դա ամենաօպտիմալ հզորությունն է բարձր որակի պատկերներ ստանալու համար:  3 Տեսլա և ավել տոմոգրաֆները համարվում են գեր-բարձրադաշտ և կիրառվում են ինչպես ախտորոշման, այնպես գիտական հետազոտությունների իրականացման համար:

Ցածրադաշտ ՄՌ-տոմոգրաֆները ունեն թեք П-տառի կամ ուղղանկյան տեսք, իսկ բարձրադաշտ ՄՌ-տոմոգրաֆները`  խողովակի տեսք:



Ստորև պատկերներում նույն անձի գլխուղեղն է հետազոտված ցածրադաշտ և բարձրադաշտ տոմոգրաֆներով:
Ձախ կողմում 0,3 Տեսլա, աջ կողմում 1,5 Տեսլա: Անզեն աչքով տեսանելի է տարբերությունը, հատիկավորման աստիճանը:




Ստորև նույն անձի ողնաշարն է հետազոտված ցածրադաշտ և բարձրադաշտ տոմոգրաֆներով:
Ձախ կողմում 0.3 Տեսլա, աջ կողմում 1.5 Տեսլա



Նորություններ