Ի՞նչ է ՄՌՏ-ն

Ընդհանուր տեղեկություններ

Վերջին 10 տարիների ընթացքում Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) դարձել է մի բժշկական տերմին, որը հայտնի է ոչ միայն գրեթե բոլոր մասնագիտությունների բժիշկներին, այլև նրանց բազմաթիվ պացիենտներին: Այդ մեթոդի օգնությամբ բժիշկները լուծում են ամենաբարդ ախտորոշիչ խնդիրները` երբեմն չպատկերացնելով անգամ դրա իրական հնարավորությունները: Հաճախ պացիենտները փորձում են պատկերացնել թե դա ինչ է և ինչի համար է անհրաժեշտ` ելնելով ոչ լիարժեք տեղեկություններից: Արժանահավատ տեղեկատվության պակասը միացնում են և՛ առաջիններին, և՛ երկրորդներին, ստեղծելով նորանոր խնդիրներ, որոնք կարելի է և պետք է լուծել: Մենք կլրացնենք ՄՌՏ-ի մասին ձեր պատկերացումները և կպատասխանենք որոշ ամենաէական հարցերին:

Այսպիսով, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, թե՞ միջուկա-մագնիսային ռեզոնանս (ядерно-магнитный резонанс, ЯМР, ЯМРТ): Ինչպե՞ս է ճիշտ:

Բացեք ցանկացած բժշկական տեղեկատու և պատասխանը կլինի միանշանակ: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշիչ պատկերների ստացման մեթոդ է, որը հիմնված է միջուկա-մագնիսային ռեզոնանսի երևույթի վրա: Սահմանման մեջ ամենակարևորը այն է, որ այս մեթոդը որևէ կապ չունի լիցքավորված ռադիոակտիվ մասնիկների և առողջության համար վտանգավոր այլ տարրերի հետ: Հետևաբար, ամբողջ աշխարհը օգտագործում է ՄՌՏ տերմինը:

ՄՌՏ-ի ժամանակ չի օգտագործվում ներթափանցող ճառագայթում, որը վնասակար է առողջության համար: Եվ ահա թե ինչու: Հետազոտության ժամանակ խնդիրը հետևյալն է. ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում պացիենտի մարմինը կդառնա շատ թույլ ռադիոազդանշանների աղբյուր: Այդպիսի ռադիոազդանշանները գոյություն ունեն առանց որևէ հավելյալ սարքավորումների և պայմաններ, քանի որ դրանք մեր օրգանիզմում տեղի ունեցող կենսական գործընթացների ճշտության ցուցիչն են: ՄՌՏ-ի ժամանակ մենք ընդամենը մեկուսացնում ենք մեկ պացիենտին (մեկ աղբյուրին) ռադիոազդանշանների մյուս բոլոր աղբյուրներից, որպեսզի առավելագույնս իջեցնենք խոչընդոտների ազդեցությունը:

Այնուհետև տոմոգրաֆի բաղկացուցիչ սարքավորումների միջոցով քաոտիկ ազդանշանները այնպես են համակարգվում, որպեսզի դրանք ընկալվեն մարմնի միայն որոշակի հատվածից: Դրա համար անհրաժեշտ է հզոր, բայց մարդու համար անվնաս մագնիսական դաշտ: Շատ զգայուն անտենաներ և ընդունիչներ օգտագործելով, ռադիոազդանշանը ընկալվում և մշակվում է գերարագ համակարգչի միջոցով և ստացվում է պատկերը: Այն արտացոլում է մարդու օրգանիզմի բջիջների ռադիոազդանշանների տեղաբաշխումը տարբեր հարությություններում և հարաբերակցություններում: Բժշկության մեջ այդպիսի պատկերները ընդունված է անվանել տոմոգրամմա: Դա ամենակարևոր փուլն է: Օրգանների և հյուսվածքների նորմալ բջիջները, որոնք ախտահարված չեն հիվանդագին գործընթացով, ունեն ազդանշանի որոշակի մակարդակ: Ախտահարված բջիջները միշտ այս կամ այն աստիճանի փոփոխված ազդանշան են տալիս: Հյուսվածքների և օրգանների հատվածները, որոնք փոփոխված են ախտաբանական գործընթացով, պատկերների վրա երևում են այլ կերպ, քան առողջները: Հենց դա էլ հանդիսանում է բժշկա-ախտորոշիչ պատկերների վերծանման հիմքը: Մանրամասն փոփոխությունների ճանաչումը և վերծանումը բժիշկ-հետազոտողի փորձառության և սարքավորումների որակի գործն է: Հետազոտության գլխավոր խնդիրը առավելագույնս տեղեկատվական պատկերների արագ և որակյալ ստացումն է` պացիենտի համար հարմար պայմաններում:

Նորություններ