Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան

Համակարգչային տոմոգրաֆիան ճառագայթային ախտորոշման մեթոդ է, որը հանդիսանում է առավել ինֆորմատիվ մեթոդ քան սովորական ռենտգեն հետազոտությունը: §Տոմոգրաֆիա¦ բառը ծագել է §տոմոս¦ հունարեն բառից, որը նշանակում է շերտ կամ կտրվածք և §գրաֆիա¦, որը նշանակում է արտացոլել:


Ինչպես է տեղի ունենում Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիկ (ԲՊՀՏ) հետազոտությունը:

Դուք պառկում եք հատուկ սեղանի վրա: Սեղանի շարժվելու ընթացքում տեղի է ունենում հետազոտվող հատվածի սկանավորում: Ստացված տվյալները պատկերվում են համակարգչի էկրանին և պահպանվում համակարգչի հիշողությունում:  Ժամանակակից ծրագրային ապահովումը թույլ է տալիս ստանալ  օրգան-համակարգերի եռաչափ պատկերներ: Դուք ստանում եք հետազոտության արդյունքերը, տպված հատուկ տպիչի միջոցով՝ ձեր համար սովորական տեսքով:


Նշենք ԲՊՀՏ առավելությունները
 սովորական համակարգչային տոմոգրաֆայի հետ համեմատ

- պատկերի որակի կտրուկ բարձրացում,
-         սկանի/հետազոտության արագության ավելացում, և արդյունքում հետազոտության ժամանակի կրճատում,

-         կոնտրաստային թողունակության ավելացում,

-         ազդանշան/աղմուկ հարաբերակցության ավելացում,

-         անատոմիական ծածկույթի մեծ զոնա,

-         պացիենտի վրա ճառագայթային ազդեցության թուլացում:

Այս բոլոր գործոններն էականորեն բարձրացնում են հետազոտությունների արագությունն ու ինֆորմատիվությունը:


Հետազոտության շրջանակներում ձեզ կարող են առաջարկել կոնտրաստային նյութի ներարկում: Կոնտրաստային նյութի ներարկման մեթոդը հնարավորություն է տալիս սահմանել և տարբերել փոփոխությունների բնույթը, երբ այն հնարավոր չէ սովորական հետազոտության դեպքում: Մեր կենտրոնում Ձեզ կներկայացվի համակարգչային տոմոգրաֆիայի վերաբերյալ հնարավոր ամբողջական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշման և օպտիմալ բուժման համար:

Դուք կստանաք:
- հետազոտության արդյունքների հիման վրա բժշկի գրավոր եզրակացություն,

- հետազոտության նկարներ:

Բացի այդ կարող եք ընտրել հետազոտության արդյունքների գրանցումը օպտիկական սկավառակի կամ է USB կրիչի վրա:

Պրոֆեսիոնալ բժիշկների և բժշկական սարքավորումների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս հետազոտելու ցանկացած բարդության օրգանները և օրգան-համակարգերը:


Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության իրականացման սահմանափակումները

           Յոդ պարունակող նյութերից ալերգիա կամ անտանելիություն (կոնտրաստային ուժեղացումով հետազոտությունների դեպքում),

           պացիենտի վիճակը, որը թույլ չի տալիս պահել շնչառությունը 20 վայրկյանից ավել,

           պացիենտի 150կգ-ից ավել քաշը,

           աղիներում բարիումի առկայությունը,

           հետազոտվող զոնայում գիպսից վիրակապի և/կամ մետաղական կոնստրուկցիայի առկայությունը,

           վառ արտահայտված կլաուստրաֆոբիան,

           հղիությունը և կրծքով կերակրումը:

Նորություններ