Ռադիովիրաբուժական կամ ստերեոտաքսիկ բուժումից հետո կատարվող ՄՌՏ

Ռադիովիրաբուժական կամ ստերեոտաքսիկ բուժումից հետո կատարվող ՄՌՏ Ինչու՞ ենք մենք խորհուրդ տալիս անցնել հատուկ ՄՌՏ հետազոտություն այն պացիենտներին, որոնք անցել են ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ բուժում: Այն պացիենտներին, որոնք իրենց անամնեզում ունեն ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ ճառագայթային բուժում որևէ գծային արագացուցչի վրա, մեր մասնագետները միշտ խորհուրդ են տալիս  իրականացնել հատուկ ՄՌՏ հետազոտություն` հետաքրքրող զոնայի ստանդարտ ՄՌՏ հետազոտության փոխարեն: Օրինակ, եթե կատարվել է գլխուղեղի նորագոյացության...

Կրծքագեղձի ՄՌՏ

Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ավելի նոր և ժամանակակից ախտորոշման մեթոդ է` արդեն ավանդական դարձած ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտման մեթոդների հետ համեմատած: Կրծքագեղձի հյուսվածքների բարձր տարբերակման շնորհիվ, ՄՌՏ թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել դրանց կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:Ի համեմատ ռենտգեն և ՈՒՁ մամոգրաֆիայի, ՄՌՏ ունի մի շարք էական առավելություններ, իսկ ինֆորմատիվությունը կախված չէ հետևյալ գործոններից`- կրծքագեղձի հյուսվածքի խտությունից,- ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների արտահայտման...

Ողնաշարի ՄՌՏ

Ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ողնաշարի և ողնաշարային խողովակի ոսկրային կառուցվածքը և փափուկ հյուսվածքները։ Այն հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքի և ողնաշարի այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ախտորոշման մեթոդ, ինչպես նաև բացահայտում է ողնաշարի և փափուկ հյուսվածքների վնասվածքային, բորբոքային և ուռուցքային փոփոխությունները և պատկերում ողնաշարային խողովակի կառուցվածքը։ Ողնաշարի ցավերի 80% դեպքերում պատճառը հանդիսանում է ողնաշարի միջողային...

Գլխուղեղի ՄՌՏ

Պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատը գլխացավն է: Գլխուղեղի ՄՌՏ-ն իրականացվում է բացառելու գլխացավի ամենավտանգավոր պաճառները` գլխուղեղի  ուռուցքները, օջախային գոյացությունները, լիկվորային համակարգի շեղումները, բորբոքային և դեմիելինիզացնող փոփոխությունները:  Սույն մեթոդը թույլ է տալիս բացահայտել և մանրազննին գնահատել գլխուղեղի զարգացման շեղումները, գլխուղեղի արյան շրջանառության տարբեր շեղումները, գլխուղեղի տրավմատիկ փոփոխությունները, դեգեներատիվ պրոցեսները: Հատուկ ծրագիրը (ՄՌ անգիոգրաֆիա առանց կոնտրաստային նյութի ներարկման)...

Հոդերի ՄՌՏ

ՄՌՏ-ն հոդերի տրավմատիկ վնասվածքների, դեգեներատիվ, բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման հիմնական ժամանակակից մեթոդն է: Այն հիմնական ոչ ինվազիվ մեթոդն է հոդի փափուկ հյուսվածքի վիզուալիզացիայի համար՝ ջլերի, կապանների, մահիկների (մենիսկ), աճառների, հարհոդային պարկերի: Հոդերի հետազոտությունը մագնիսա ռեզոնանասային տոմոգրաֆիայի միջոցով ունիկալ է: Այն հնարավորություն է տալիս տեսնել և գնահատել ոչ միայն ոսկրային կառուցվածքները, որոնք տեսանելի են նաև ռենտգեն մեթոդով, այլ մեր մարմնի կառուցվածքային այնպիսի մասնիկներ,...

Զարկերակների և երակների ՄՌՏ

Գլխուղեղի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիաԳլխուղեղի զարկերակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան ճառագայթային ախտորոշման շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս  գնահատել հետազոտվող հատվածի անոթային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական այնպիսի միջամտություն,...

Տղամարդկանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

Նախապատրաստում հետազոտության համար - Հետազոտության արդյունքների առավելագույնս որակյալ և ամբողջական նկարագրության համար անհրաժեշտ է Ձեր հետ բերել առկա բժշկական փաստաթղթերը` հետվիրահատական էպիկրիզները, նախկինում արված ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ հետազոտությունների տվյալները (նկարներ և եզրակացություններ), ինչպես նաև նախընտրելի է ներկայացնել բժշկի կողմից տրված ուղեգիրը:- Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է բացառել սննդի մեջ կոպիտ թաղանթանյութի (կաղամբ, մրգեր) սև հացի, գազավորված ըմպելիքների և կաթնա-թթվային մթերքների  օգտագործումը: - Խմել ակտիվ...

Կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ հետազոտություն անցկացնելու լավագույն ժամանակաշրջանը դաշտանի առաջին փուլն է (դաշտանից ոչ ուշ քան 7–12 օր): ՄՌՏ միջոցով հնարավոր է տեսնել և գնահատել արգանդի մարմնի, արգանդի վզիկի, ձվարանների, արգանդի փողերի (դրանց պաթոլոգիայի դեպքում) և շրջապատող օրգանների վիճակը, որոնք ենթարկվում են փոփոխությունների դաշտանի ամբողջ ցիկլի ընթացքում, ինչպես նաև լիմֆատիկ հանգույցների վիճակը:     ՄՌՏ հետազոտության ընթացքում...

Փափուկ հյուսվածքների ՄՌՏ

«Փափուկ հյուսվածքներ» հասկացությունը պայմանականորեն միավորում է իրենց կառուցվածքներով և գործառույթներով տարբեր հյուսվածքային բաղադրիչները: Դրանք ներառում են ենթամաշկային-ճարպային բջջանքը, փակեղները, ջլերը, փուխր միջմկանային հյուսվածքը, ներմկանային և պերինևրալ շարակցական շերտերը, սինովիալ հյուսվածքը, լայնաձիգ-գծավոր մկանները, անոթները, նյարդերը և լիմֆատիկ հանգույցները: Այս բոլոր կառուցվածքները կազմում են միջինում մարմնի 50%-ը և կարող են դիտարկվել որպես առանձին օրգանային համակարգ: Փափուկ հյուսվածքներրի մագնիսա-ռեզոնանսային...